«Դատապարտում եմ նման վարքագիծը»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկել է 9/21 տեղամասում։ Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին․ «Դիտորդական առաքելությունները պնդում են, որ ամբողջ քարոզչության ընթացքում վարչական ռեսուրս է կիրառվել, ինչպե՞ս կարձագանքեք»,- հարցրել են լրագրողները։ «Նման դեպքերը խիստ դատապարտելի են, հույս ունեմ՝ իրավապահ մարմինները կարձագանքեն։ Ես կհետևեմ, որովհետև մեզ համար դա սկզբունքային հարց է․․․ Հարվածել ժողովրդավարական համակարգին՝ անօրինական գործողություններով, որոնք կարող են թեկուզ փոքր ստվեր գցել ընտրությունների վրա, դա պետության դեմ հանցագործություն է․․․ Հարյուր հազարավոր մարդկանց մեջ կարող է լինեն մարդիկ, ովքեր չեն հասկացել՝ ինչ է հեղափոխությունը։ Օրինակ, էն օրը ես մի հատ կադր տեսա, որ երթի ժամանակ մասնակիցներից մեկն իրեն շատ վատ է պահել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ․ դատապարտում եմ նման վարքագիծը»,- ասել է ԱԺ նախագահը։

«Ալիևն այս ուտեստի խոհարարն է, Փաշինյանը՝ մատուցողը». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4210:24
«Եթե դու անում ես հարևան պետության թելադրանքը, ծիծաղելի է դառնում քո ինքնիշխանության մասին խոսելը». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4610:12
«Ես նրա համար ճամպրո՞ւկ եմ». Զելենսկիի արձագանքը՝ Լուկաշենկոյի առաջարկին (տեսանյութ)
10310:06
«Ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ»․ Տիգրան Աբրահամյան
6909:42
Այսքան զինվորների մահվան հետ դեռ սիրտ ունեն խնջույք անեն. «Հրապարակ»
7709:06
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում անվտանգության սպառնալիքի մասին
13408:54
«Իրանական հրթիռների համար հեռահարության սահմանափակումներ չկան»․ ԻՀՊԿ ղեկավար
10208:48
«21% աղքատությունը ներդաշնակ, միասնական հասարակություն ունենալու հիմնական խոչընդոտն է»․ Արեգ Սավգուլյան
11903:06