Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով

Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերով․ Սան Ջորջո Մաջորե» կտավը Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով։ Աճուրդի վերաբերյալ տվյալները նշված են Sotheby's աճուրդի տան կայքում տեղադրված լոտի քարտում։
Էստոնացի կոլեկցիոների ընտանիքն այս բնանկարը ձեռք էր բերել 19-րդ դարի վերջին Սանկտ Պետերբուրգում և այդ ժամանակվանից ի վեր պահում էր մասնավոր հավաքածուում։ 1862 թվականի ստեղծագործությունը դարձել է ծովանկարչի 10 կտավներից ամենաթանկարժեքը, որոնք վաճառվել են Fabergé, Imperial & Revolutionary Art աճուրդի շրջանակներում։ Կտավների իրացումից ստացված ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 4 միլիոն դոլար։
Նկարչի մյուս աշխատանքները ևս գտել են նոր սեփականատերերի։ «Նեապոլի ծոցը՝ հեռվում երևացող Կապրիով» կտավը գնել են 670 հազար դոլարով։ ԱՄՆ-ում երկար ժամանակ այս նկարը սխալմամբ համարում էին ամերիկացի նկարիչ Էդվարդ Էմերսոն Սիմոնսի աշխատանքը։ «Նավաբեկություն լուսնի լույսի ներքո» և «Ձմեռային բնանկար Ուկրաինայում» կտավներից յուրաքանչյուրը վաճառվել է 587 հազար դոլարով։ Այվազովսկու մնացած վեց կտավները վաճառվել են 26 հազարից մինչև 286 հազար դոլար արժողությամբ։


Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
2023:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
2423:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
9522:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
7021:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
7021:24
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխան գործողություններն անխուսափելի են
14221:13
«Ինչո՞ւ են ընտանիքները կանգ առնում մեկ երեխայի վրա». Տիգրան Ջրբաշյան
12819:49
«123456»-ը կրկին գլխավորել է ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային աղյուսակը
19719:37