«Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը»․ Ընդդիմադիր համախմբում

Ընդդիմադիր համախմբումը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «
• Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։
«Ալիևյան սահմանադրությունը»
հայաստանյան ներքին օրակարգ է բերվել Ադրբեջանի նախագահի պահանջով՝ ստեղծելով երկու հիմնարար սպառնալիք.
Օտար պետության թելադրանքի ընդունում. Հայաստանի
Սահմանադրության փոփոխությունը Բաքվի կողմից խաղաղության նախապայման է և վտանգում է Հայաստանի անկախ պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը։
Դրանով իսկ այն որևէ կապ չունի հայ ժողովրդի ինքնության ու ազգային արժեքների հետ և խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները։
Իշխանության անսահմանափակ կենտրոնացում. Սահմանադրության փոփոխության գործընթացը իշխող ուժն օգտագործում է իր ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու և զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։
Արձանագրում ենք, որ իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար։
Հասարակության ծայրահեղ բևեռացվածության, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների ու ապօրինությունների պայմաններում անհնար է Մայր օրենքի փոփոխությունը՝ ժողովրդավարական և բազմակարծիք քննարկումների սկզբունքով։
Ելնելով վերոգրյալից՝ Ընդդիմադիր համախմբումը հայտարարում է.
Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը։
Համերաշխություն ենք հայտնում խորհրդարանական ընդդիմության՝ ազգային արժանապատվությունը առևտրի առարկա չդարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ համախմբված ուժերով արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ հանդես գալու պատրաստակամությամբ:
Առաջիկա օրերին կհայտարարենք այս օրակարգով Համախմբման հանդիպման մասին»։

«Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը»․ Ընդդիմադիր համախմբում
1722:42
«Երբ պատրաստ ես հարևանիդ զիջել սեփական տան բանալիները, հետևանքն այսպիսինն է լինում»․ Սենոր Հասրաթյան
3522:24
Լուկաշենկոն առաջարկել է իրեն՝ որպես Զելենսկու անվտանգության երաշխավոր Մոսկվա մեկնելու դեպքում
5822:18
Օվերչուկն ու Գրիգորյանը Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցը
6721:30
««Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից»․ Տիգրան Աբրահամյան
7021:00
«Առաջարկվող Սահմանադրության մեջ բացակայում են «հայ», «հայեր» և «հայոց» բառերը»․ Պեդրո Զարոկյան
6620:54
«Բանակցություններ՝ Բաքվի քմահաճույքով․ Ալիևը զենքը դրել է Փաշինյանի գլխի՞ն»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
7220:30
«Մեր հյուրանոցի սենյակը՝ Բուխարեստում․ սանհանգույցը, լոգարանը ցույց չեմ տա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7820:06