ՔՊ վարչության նիստը թեժ է անցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար:
Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս վիճակին են հասել և Երևանում վարկանիշ չունեն այլևս: ՔՊ-ականները երկարատև քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ այս պատկերի իրական պատճառը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է, քանի որ կառավարության մի շարք պաշտոնյաներ տեղում չեն ու անգործության են մատնված։
Առաջիկայում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում, ասել է թե՝ կադրային ջարդի գործընթացը մեկնարկում է։ Հիմա այս իրավիճակից որպես ելք դիտարկում են կոալիցիայի կազմումը, իսկ նրանց հույսն այս պահին Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է, քանի որ անցողիկ շեմը հաղթահարած միակ ուժն է, որ կոալիցիա կկազմի իշխող ուժի հետ: ՔՊ-ականները հույս ունեն, որ այսկերպ գոնե կկարողանան իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրել, եթե անցած մյուս ուժերից կարողանան 2 ավագանիներ «պոկել»: Վարչության նիստից հետո ՔՊ-ականներին հասկացրել են, որ կատարվածը դաս պետք է լինի իրենց համար, ու այսուհետ ամեն բան այլ է լինելու:
Մանրամասները՝ թերթի համարում:

Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
10219:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
5917:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
7017:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
7216:42
«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
7616:24
«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
8015:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
7415:48
«Ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող, հանգիստ եղեք». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
7215:36