ՔԿ-ն նախաձեռնել է 2-րդ քրեական վարույթը սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչի հիման վրա
![]() 207 Երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2023 թ., 19:18 ՔԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է երկրորդ քրեական վարույթը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է տեքստ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։ Նկատի ունենալով, որ հրապարակումն իր մեջ առերևութ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։ ՀՀ քննչական կոմիտեն կրկին կոչ է անում ազգաբնակչությանը դրսևորել քաղաքացիական վարքագիծ, չկատարել հասարակական կյանքը խաթարելուն, ներքին անվտանգությունը սասանելուն և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ, նման գործողությունների դիմելու կոչեր։ ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների ողջ ծավալով հետամուտ է լինելու նման հանցավոր արարքներին համաչափ քրեաիրավական գնահատական տալուն և դրանք կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն։ |

«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
7419:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
9719:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
8319:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
14318:09
«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
11417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
21417:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
15416:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
12716:30
