Եվլախում հանդիպումն ավարտվել է

2420
Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ., 13:36
Եվլախում ավարտվել է Արցախի պատվիրակության ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպմանը Ադրբեջանը ներկայացրել են պատգամավոր Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը: Արցախի պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում. հանդիպումն ընթացել է դռնփակ:
Ավելի վաղ նշվել էր, որ «բանակցությունների ընթացքում քննարկվելու են Արցախում բնակվող հայերի վերաինտեգրման հարցերը»:

«Ալիևն այս ուտեստի խոհարարն է, Փաշինյանը՝ մատուցողը». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4210:24
«Եթե դու անում ես հարևան պետության թելադրանքը, ծիծաղելի է դառնում քո ինքնիշխանության մասին խոսելը». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4610:12
«Ես նրա համար ճամպրո՞ւկ եմ». Զելենսկիի արձագանքը՝ Լուկաշենկոյի առաջարկին (տեսանյութ)
10310:06
«Ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ»․ Տիգրան Աբրահամյան
6909:42
Այսքան զինվորների մահվան հետ դեռ սիրտ ունեն խնջույք անեն. «Հրապարակ»
7709:06
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում անվտանգության սպառնալիքի մասին
13408:54
«Իրանական հրթիռների համար հեռահարության սահմանափակումներ չկան»․ ԻՀՊԿ ղեկավար
10208:48
«21% աղքատությունը ներդաշնակ, միասնական հասարակություն ունենալու հիմնական խոչընդոտն է»․ Արեգ Սավգուլյան
11903:06