«Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի». Արմեն Դարբինյան

Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը. «Մի քանի շտապ կետ օրվա հրամայականով.
• Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի։ Այն հիմնել է Արցախահայությունը, որը իր գերակշիռ մեծամասնությամբ արդեն ՀՀ տարածքում է՝ Ադրբեջանի գենոցիդալ գործողությունների արդյունքում։
• Պետության հիմնական հենասյունը ժողովուրդն է, այն առկա է։ Հաջորդ սյունը տարածքն է, որը այժմ բռնազավթված է գենոցիդալ թշնամու կողմից, սակայն ունի հստակ գծագրված սահմաններ։
• Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի մոբիլիզացնելու ողջ հայության ռեսուրսը՝ երկու նպատակով. 1) հնարավորինս կարճ ժամկետում ապահովել Արցախահայության համար արժանապատիվ կեցության պայմաններ՝ կոմպակտ տեղակայման սկզբունքով; 2) ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց ինքնակազմակերպման համար։
• Այդ քայլերի իրագործումից հետո Արցախահայության կողմից հանրաքվեով պիտի ընդունվի նոր Սահմանադրություն և Հռչակագիր՝ վտարանդի պայմաններում Արցախի Հանրապետության գոյության, նպատակների և գործողությունների մասին։ Նաև՝ Արցախահայության՝ որպես ՀՀ քաղաքացիների իրավունքների և պարտավորությունների մասին։
• Նշված գործընթացներին մեր պետությունը պիտի ուղղակի նպաստի, չհանդիսանալով դրանց անմիջական իրագործողը. ժողովրդավարական պետությունների առանձնահատկությունն հենց այն է, որ հասարակությունն ունի ինքնակազմակերպման և ինքնարտահայտման բոլոր հնարավորությունները։
• Պետությունը պիտի շարունակի վարել դեպի խաղաղության պայմանագրեր տանող դիվանագիտությունը։ Իհարկե՝ նշված կոնտեքստում այն ավելի բարդ է լինելու։
• Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրագործված հակամարդկային և հակաօրինական բռնությունը անհապաղ է դարձնում հանրային, պետական և համահայկական ողջ ռեսուրսի կենտրոնացումը՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին ազատելու նպատակով։ Այս կետը պիտի փորձել դարձնել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։
• Անհրաժեշտ կհամարեի նաև այս փուլում մորատորիում հայտարարել մեղավորների փնտրտուկի, իրավիճակի մեղքը իրար վրա գցելու նկատմամբ։ Մեզ ուժերի կենտրոնացում է պետք, բավարար է բզկտվելը, ինքնափրկության բնազդը վերջապես պիտի հաղթի ինքնաոչնչացման մոլուծքին։
ԲԱ'ՐՁՐ ՄՆԱՑԵՔ»:

«Արդյո՞ք Բաքուն ու Անկարան հենց «մերժում» չէ, որ բեմադրում են». Հակոբ Բադալյան
1016:48
Բաքվում Թուրքիայի դեսպանատունն ադրբեջանական լրատվամիջոցին մեղադրել է զրպարտության մեջ
12614:36
«Ֆրանսիան պատասխանում է Մակրոնի վարած արկծախնդիր քաղաքականությանը». Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
8413:36
«Կարծում եմ՝ շուտով Ֆրանսիայի խոշոր քաղաքներ բանակ կմտցնեն». Արտակ Զաքարյան (տեսանյութ)
9411:18
«Եթե ֆրանսիացիները մտածեին ինչպես ՀՀ-ի պսևդո-առաջադեմները, մարդկությունը երբեք չէր հասնի ժամանակակից ազատություններին». Արա Պողոսյան
9810:54
Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
409Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
169Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
181Երեկ, 16:36