Ուրբաթ, 09 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Մահվան ելքով վրաերթ` Վայոց ձորի մարզում

Մահվան ելքով վրաերթ` Վայոց ձորի մարզում
752
Հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ., 21:18

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Գետափ գյուղի խաչմերուկ չհասած՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ Opel մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբարել:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: