Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ` Կոտայքում

Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժամը 16:50-ի սահմաններում։
Ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է արյուն, վթարված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:
Ավելի ուշ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Subaru մակնիշի ավտոմեքենայով վիրավորի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանել է հիվանդանոց և բակում հայտնաբերել Subaru մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել արնանման հետքեր, առջևի աջակողմյան հատվածը՝ վնասված, դիմապակին՝ ճաքած:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Subaru-ի վարորդը, որին դանակահարել են, նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին: Այդ տեղեկությունը քրեական և համայնքային ոստիկանները պարզում են:
Ըստ հավաքվածների՝ վիրավորներից մեկը Աբովյանում հայտնի «Սալդատ» մականվամբ ինչ-որ անձնավորություն է, որը մշտապես քրեական պատմությունների կիզակետում է եղել։

Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել է
57Երեկ, 23:24
Ավտովթար՝ Գայի պողոտայում․ 2 վիրավորներն անչափահասներ են
72Երեկ, 21:12
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Սև ծովում նավի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին
181Երեկ, 17:52
Լոս Անջելեսում հայտնաբերվել են հայկական ընտանիքի չորս անդամների մարմինները (տեսանյութ)
204Երեկ, 13:09
Դալասի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր (տեսանյութ)
218Երեկ, 11:26
«Իրանի ԶՈՒ-ն նախազգուշական կրակ է բացել չորս նավերի ուղղությամբ»․ #Mehr
251Երեկ, 09:15
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
15028.05.2026, 15:42
Քենիայի աղջիկների դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով է 16 աշակերտուհի է զոհվել
32128.05.2026, 14:04