«Խոզնավարի ու Խնածախի պրոցեսները խիստ նման են Կարմիր շուկայի պրոցեսներին»․ Մետաքսե Հակոբյան

«44-օրյա պատերազմից հետո Արցախի և ՀՀ իշխանությունների միջև որևէ կապ չկար, կար միայն երկու մարդու, Արցախի նախկին նախագահի և ՀՀ վարչապետի անձնական շփում»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի և ՀՀ իշխանութունների շփումը չի ստացվում։
«Հստակ ծրագրված էր, թե ինչպիսի ավարտ պետք է ունենար Արցախի հարցը, ինչպիսի պատմություն պետք է կերտեին։ Այդ տրամաբանության մեջ պետք է ենթադրվեր, որ իրենք պետք է մերժեին Արցախի իշխանություններին։ Նույնիսկ սոցիալական հարցերի շուրջ համագործակցություն չկա»,- ասաց Հակոբյանը։
«Վստահեցնում եմ՝ մեր պետությունը և պետականությունը վտանգված է հիմա, երբ չկա Արցախի Հանրապետություն։ Հայաստանն իր ուրույն տեղն ուզում էր գրավել Արցախի շուրջ բանակցային գործընթացը իրականացնելով։ Ի վերջո այդ բանակցությունները բերում էին արդարության հաստատման, ինչը իրենք թույլ չտվեցին՝ վտանգելով ՀՀ-ն։ Այն, ինչ հիմա տեղի ունենում Խոզնավարի ու Խնածախի ուղղությամբ, պրոցեսը խիստ նման է Կարմիր շուկայի պրոցեսներին։ Արցախի հայաթափումը սկսվեց Կարմիր շուկայից։ Աստված մի արասցե, որ այս իշխանությունների կառավարումը շարունակվի»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնական նպատակը Արցախ վերադառնալն է, ինչը կլինի, եթե ազգային իշխանություն ունենանք։

«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
23Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
48Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
69Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
69Երեկ, 21:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
62Երեկ, 21:06
«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
176Երեկ, 20:24
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
84Երեկ, 19:54