Ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց հայտնաբերվել է

Այսօր՝ մայիսի 8-ին, 12 օր շարունակ ձգվող որոնողական աշխատանքների արդյուքնում Արարատի մարզի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գերեզմանների հարևանությամբ անցնող ջրատարում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, և այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը: Պարզվել է, որ ջրամբարից դուրս բերվածը ապրիլի 26-ին Երևանի արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն էր ընկել իր ծանոթ կնոջ հետ: Կնոջը այդ պահին ջրատարից դուրս էին բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, իսկ տղամարդուն չէր հաջողվել փրկել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը
149Երեկ, 18:00
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 20 երեխա է զոհվել (տեսանյութ)
268Երեկ, 13:05
Ֆլորիդայի ափերի մոտ անսովոր երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)
352Երեկ, 10:23
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին
228Երեկ, 09:54
Կրակոցներ՝ Լոռու մարզում. կա վիրավոր
187Երեկ, 00:06
Իրանական պետհամարանիշերով բեռնատարը վթարի է ենթարկվել. վարորդը զոհվել է
17016.07.2026, 23:24
Թուրքիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով 46 մարդ է տուժել
49816.07.2026, 12:57
ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել
33016.07.2026, 09:48