«Տո՛ ազգակործանն էլ եք, տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո՛ հողատուն էլ եք». Վահագն Ալեքսանյանը` Արծվիկ Մինասյանին

ՔՊ-ական պայմանագիր Վահագն Ալեքսանյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ դիմեց ընդդիմությանը և մասնավորապես Արծվիկ Մինասյանին. «Ո՞ւմ եք ազգակործան անվանում, ազգակործան, որ ասում եք, ձեր հայացքը ճիշտ ուղղությամբ տարեք, հա։ Կարո՞ղ է՝ գիտեք՝ չենք հիշում, թե ինչ էյֆորիայի մեջ Էիք, ոնց էիք տոնում, որ Արցախում իշխանազավթում իրականացրեցիք։
Չե՞ք հիշում, որ ասում էիք՝ այսուհետև ԼՂ-ում հայրենասերների իշխանություն է, էդ ո՞ր հայրենասերների իշխանությունն է, որ ԼՂ-ի լուծարման հրամանագիր են ստորագրում։ Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլացիա կա, Ձեր վրա է, պարո՛ն Մինասյան, ձեր խմբակի վրա։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելով ման էիք գալիս, գոռգոռում էիք պատերի տակ, գնացիք աշխարհի ամենաուղիղ կապիտուլյացիան ստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Տո՛ ազգակործանն էլ եք, տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո՛ հողատուն էլ եք»,- հայտարարեց իշխանական պատգամավոր։
Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարցրեցին՝ «Բա դուք, ի՞նչ եք»։
Վահագն Ալեքսանյանն էլ պատասխանեց. «ԱԺ պատգամավոր եմ, և ոչ երբեք օտարերկրյա գործակալ՝ ի տարբերություն շատերի»:

Wildberries-ը գործարկել է նոր գործիք․ գնորդները կկարողանան մինչև 35% զեղչ խնդրել
4218:37
«Եթե մեկ անգամ խոշորացված լինելով՝ Տիգրանաշենում որևէ ներդրում չի իրականացվել, ինչպե՞ս եք պատկերացնում գերխոշորացումից հետո». Իրինա Յոլյան
518:26
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին
4517:52
«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա (տեսանյութ)
8514:42
Մեգան Մարքլը հրապարակել է ընտանեկան առաջին տեսանյութը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո (տեսանյութ)
23112:48
«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
11610:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
12010:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10910:12