Նեթանյահուն նշել է Իսրայելի առաջին նպատակը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում

Times of Israel-ի տեղեկություններով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատերազմում Իսրայելի պաշտպանության բանակի առաջին նպատակը հարձակման ենթարկված տարածքները մաքրելն է։ Նա ընդգծել է հարձակումների ենթարկված համայնքներում անվտանգությունն ու հանգստությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Բանակի երկրորդ նպատակը, ըստ վարչապետի, ստիպելն է, որ հակառակորդը թանկ գին վճարի: Երրորդ նպատակն է՝ ուժեղացնել ճակատները, որպեսզի ոչ ոք չմիանա հակամարտությանը։ Վարչապետը նաև կոչ է արել Իսրայելի բոլոր քաղաքացիներին միավորվել՝ հասնելու բարձրագույն նպատակին՝ հաղթանակ այս պատերազմում։
Մարտերն սկսվել են հոկտեմբերի 7-ի առավոտյան։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Al-Aqsa Storm ռազմական գործողության մեկնարկի մասին՝ մեղադրելով Իսրայելին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ բազմակի ներխուժելու համար։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մուհամմեդ ալ-Դեյֆի խոսքով՝ Իսրայելի գործողությունների պատճառով հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել կամ վիրավորվել։ Խմբավորումը հայտարարել է նաև Իսրայելի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների գերեվարման մասին։ Նեթանյահուն նշել է, որ երկիրը գտնվում է ոչ միայն «ռազմական գործողության ձևաչափում», այլև պատերազմական վիճակում։ Նա խոստացել է, որ Իսրայելը կստիպի թշնամուն վճարել «աննախադեպ գին»։
Ի պատասխան պաղեստինյան ներխուժման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին, իսկ երկրի պաշտպանության նախարարությունն սկսել է պահեստազորայինների մոբիլիզացումը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածից ավելի քան 2,2 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ Մարտեր են ընթանում նաև յոթ սահմանային կետերում։

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
1916:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2515:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
4715:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5914:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
5714:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
10913:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
8212:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
9812:24