Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին

Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
66
Այսօր, 16:24

«1974 թվականից հետո ծնված անձինք, մահանալուց հետո, իրենց կուտակային կենսաթոշակների գումարները... այսինքն, եթե իրենց իրավահաջորդները ժառանգության սկզբունքով հայտ չեն ներկայացնում... եթե նոտարին են դիմում ժառանգության համար, կարող են տեղեկացված լինել, եթե ոչ, 3 տարվա սովորական ժամկետն է գործում: Այնուհետև Ֆինանսների նախարարությունը դատական կարգով վիճարկում է, բայց այդ դատական ակտերը վերաքննության կարգով դեռևս կարող են բողոքարկել»,- ԱԺ հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Հետք»-ի հրապարակման վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին: «Խնդիրն այն է, որ դատարաններում առանց իրավահաջորդների ծանուցման են քննարկում գործերը, այստեղ կարելի է փոփոխություն մտցնել ու դա դարձնել պարտադիր»,- շարունակեց Բաղդասարյանը: