«Տեղի է ունեցել արտահոսք՝ Փաշինյանի ու իր տերերի խոսակցությունից». Աննա Մկրտչյան

«Տեղի է ունեցել մի արտահոսք՝ Նիկոլ Փաշինյանի ու իր տերերի խոսակցությունից, ես էլ այն որոշել եմ ներկայացնել ձեզ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Նիկոլն ասում է՝ տերե՛ր ջան, ինձ ասում էիք՝ ձեր ասածներն անելով աթոռս միայն ամրանալու է. հակառակն է՝ աթոռս ոնց որ թուլանում է: Չեք հիշո՞ւմ ինչից սկսվեց՝ լիֆտի մեջ Ալիևին խնդրեցի չկրակի, որ նախկիններին հաղթել կարողանամ ու ձեր հրահանգները կատարեմ: Էն ժամանակ հեշտ համաձայնեց: Հետո ասացիք՝ հիշում ես չէ՞՝ ինչի՞ ես եկել իշխանության, ասացի՝ հա, Արցախը կտամ, որ հանգիստ ապրեմ, չէ՞: Հետո ասացիք՝ բլոկոդա, էդ էլ եղավ: Հետո ասացիք՝ ասա՝ Արցախն Ադրբեջան է, ասացի: Հետո Արցախը երկու օրվա մեջ դատարկեցի: Դե Արցախի ղեկավարության մասով էլ՝ ըստ մեր պայմանավորվածության... Էս տեմպերով ես երկար չեմ ձգի էս աթոռին: Ստատուսի, լայքի, լայվի համար բոլորին փակում եմ, ոստիկաններին ու ախրանիկներին էլ շատացնում եմ, բայց դա էլ է քիչ: Ոնց հասկանում եմ՝ էս խաղաղության պայմանագիրն էլ, առանց խաչմերուկ հորինելու, ինձ չի փրկի... Ստիպված տեղս էլ եմ փոխել, աթոռս տարել, դրել եմ Բաղրամյան 26-ում, էլի չի օգնում: Ասեք՝ ի՞նչ անեմ: Տերերի պատասխանը. Նիկո՛լ, լավ չի լսվում, կապդ վատն է, ձայնդ կտրտվում է, տեղդ անհրաժեշտ է փոխել»,- եզրափակեց պատգամավորը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Շնորհակալություն ձեր գեղարվեստական ստեղծագործության համար, հաջորդը ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը: Պարո՛ն Մինասյան, ձեր ելույթը իրականության մասին է լինելո՞ւ, թե՞ էլի ստեղծագործական»:

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին՝ չշտապել ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում
1014:48
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1614:42
«Ռիսկ չեն անում նույնիսկ ասել՝ ինչ ա եղել»․ Անժելա Էլիբեգովա
5613:36
«Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ»․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
5813:30
«Նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա»․ Տաթևիկ Հայրապետյան
6113:12
««Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին կզբաղվի եկեղեցին քանդելով»․ Քրիստինե Վարդանյան
5912:48
«Ձերբակալվել է Արթուր Օհանյանը»․ Նարեկ Մանթաշյան
7912:06
«Անգամ ՔՊ-ականներն են հասկանում, որ պատերազմն անխուսափելի է». Արա Պապյան
7211:48