«Դեռ այնքան գործ ունենք անելու՝ Հայոց աշխարհին և նրա մեծ առաքելությանն արժանի դառնալու համար». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Սովորող մարդը միգուցե սկզբից չի գիտակցում, բայց ինտուիտիվ զգում է, որ իր կյանքի ամենամեծ ստեղծագործությունն ինքն է լինելու։
Իսկ երբ արդեն գիտակցում է, անասելի սիրով ձուլվում է հենց սովորելու իր գործին ու երբեք չի դադարում կատարելագործել իր ստեղծագործությունը։
Ուսանողներս գիտեմ իմ մեծ խնդրանքի մասին։
Դժվար էլ թե դադարեմ պատգամել բոլոր հաջորդ սերնդի ուսանողներիս, որ իրենցում սերմանեն ոչ միայն անհագ ծարավ գիտելիքի նկատմամբ, այլև դրա հիման վրա իրենցից կերտեն առաքինի անհատ՝ որպես մարդկության, ազգի, պետության, ընկերության, ընտանիքի հիմնասյուն ու արժեքային ուղենիշ, ով կարող կլինի ստեղծելու և երաշխավորելու ապագան։
․․․ Որովհետև մենք դեռ այնքան գործ ունենք անելու՝ Հայոց աշխարհին և նրա մեծ առաքելությանն արժանի դառնալու համար»։

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
83705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
93005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
119704.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
135503.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
119602.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
137601.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
120601.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
109801.08.2026, 14:42