Արգենտիայի նոր նախագահ է ընտրվել Թրամփի երկրպագու Խավիեր Միլեյը. ի՞նչ է հայտնի նրա մասին

Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է Լիբերտարիանական կուսակցության պատգամավոր Խավիեր Միլեյը: Այս մասին վկայում են 86,59 տոկոս ձայների հաշվարկները: URA.ru-ն ներկայացնում է տեղեկություններ, որոնք հայտնի են երկրի նոր առաջնորդի մասին։
Խավիեր Միլեյը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 22-ին։ Նրա խոսքով՝ մանկության տարիներին իր հետ դաժան են վարվել ծնողները։ Նա նրանց հետ չի շփվել արդեն մի քանի տարի, սակայն նրանք մասնակցել են նրա վերջին հրապարակային ելույթներին։ Քույրը՝ Կարինան, նրա ամենամոտ մարդն է: Քաղաքական գործիչը կին և երեխաներ չունի։ Դեռ երիտասարդ տարիքում նա որոշել է տնտեսագետի կրթություն ստանալ, քանի որ հետևում էր երկրում տիրող ճգնաժամին:
2021 թվականից եղել է պատգամավոր։ Քաղաքական գործիչը հեռուստատեսությամբ և միջոցառումներում հաճախ հանդես է եկել որպես տնտեսագետ, ինչի շնորհիվ շահել է շատ մարդկանց վստահությունը, ովքեր դարձել են նրա աջակիցները:
Միլեյը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրպագուն է, դեմ է աբորտներին և դպրոցում սեռական դաստիարակությանը, կողմ է զենքի ազատ կրմանը և մարդու օրգանների վաճառքի օրինականացմանը: Նա կողմ է, որ Արգենտինան արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվի դեպի ԱՄՆ:
Նա մտադիր է համագործակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ դադարեցնելով կապերը Արգենտինայի հիմնական առևտրային գործընկերների՝ Չինաստանի և Բրազիլիայի հետ՝ դա բացատրելով նրանով, որ ինքը չի ցանկանում գործ ունենալ կոմունիստների և սոցիալիստների հետ: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Արգենտինան չի անդամակցի BRICS-ին, որտեղ հրավիրվել էր 2024 թվականի հունվարի 1-ից, և մտադիր չէ աշխատել Ռուսաստանի հետ:

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
8803:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
9702:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
9801:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
10800:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
12100:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
86Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
77Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
87Երեկ, 22:42