«Մի վայրկյան չեն մտածել` ախր 1000 և 10000 դրամանոց թղթադրամների գունավորումը շփոթության աստիճան նման են». Հարություն Մնացականյան
![]() 350 Երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ., 22:18 Գյուղատնտես Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրինակ ցանկացած նորմալ պետություն պիտի լինի մարդակենտրոն։ Երբ որ գնում ես ուրիշ փոքրիշատե կայացած երկրներ, զգում ես, որ ամեն ինչ արել են, որ միջին վիճակագրական քաղաքացին իրեն հնարավորինս հարմարավետ զգա տվյալ բնակավայրում (մետրոների կանգառներ, հետիոտնային անցումներ, հասարակական տրանսպորտ, ճեմուղիներ, այգիներ, ցուցատախտակներ), մեզ մոտ չկա նման բան, դու Հայաստանում ոչ մի առումով քեզ կոմֆորտ չես զգում, մեքենայով ես, խցանում է, նստեցիր հանրային տրանսպորտ, ավելի մեծ կղանքի մեջ ես, հետիոտների մասին չխոսեմ, որ նույնիսկ նորմալ մայթեզրեր չկան, ցուցատախտակներ, հուշող գրառումներ բացի Երևանի մի քանի կենտրոնական հատվածներից, ուրիշ ոչ մի տեղ չկա, գծանշումներ չկան։ Էդքանից հետո նույնիսկ թղթադրամ ստեղծելիս դիլետանտ դիզայներներից սկսած, մինչ դրա տպման թույլտվություն տվողները մի վայրկյան չեն վարանել ու մտածել, որ եղբայր ախր 1000 և 10000 դրամանոց թղթադրամների գունավորումը շփոթության աստիճան նման են, էն 10000-ի վերջին 0-ն լրիվ խցկել են մուգ ֆոնի տակ ու չի երևում, մարդիկ շփոթում են, խնդիրներ է առաջացնում, բայց դե վերևներից առհասարակ ո՞ւմ է հետաքրքիր, աշխատանքի իմիտացիա են անում, ապրում են էլի։ Աղբյուրը` Հարություն Մնացականյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
