«Որքա՞ն կարելի է հանուն իշխանության ձևացնել, թե ամեն ինչ լավ է». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ահազանգում է. «Որքա՞ն կարելի է հանուն իշխանության ձևացնել, թե ամեն ինչ լավ է ու դուք էլ տիրապետում եք երկրի անվտանգության լուծումներին: Հանուն պաշտոնի՝ առաջ եք բերել անիրատեսական նպատակներ ու դրանք արդարացնելու համար կոծկել ու քողարկել եք ադրբեջանական հանցանքները։ Եվ այս ամենն արել ու անում եք սեփական քաղաքական իշխանությունը պահելու համար մղձավանջային վախերի պատճառով։
Այսպես են բաց թողնվել կամ էականորեն նվազեցվել մեր երկրի անվտանգության հիմնարար լուծումների (օրինակ՝ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը) համար պայքարի հնարավորությունները։ Շատ հարցերում Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը, ստեղծել է սեփական քայլերի իրավական [թեև արհեստական] հիմքերը, խաղաղության կեղծ շղարշի ներքո ամրապնդել է հայատյացությունը։ Հիմա էլ նույն սանձարձակ պահվածքով շարունակում է հանցանքները մեր քաղաքացիների նկատմամբ, ինչպես ցավոք, տեղի ունեցավ այսօր։
Մեզ համար սրա գինը Հայրենիքն է, մարդու կյանքն է՝ զինվորականի ու քաղաքացիական բնակչի կյանքը։ Մինչդեռ, Հայաստանի յուրաքանչյուր զինվորական ադրբեջանական հանցավոր արարքներից պաշտպանում է իր Հայրենիքը, այդ Հայրենիքում ապրողին, ու նրանց կյանքը միջազգային պաշտպանության ներքո է։
Որքան ժամանակ է՝ փաստերով ապացուցում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ:
Ուստի, մեկ բան հստակ է. քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, համայնքների միջև ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնվել վտանգի տակ, իսկ ադրբեջանական հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանությունը գործում է պատասխանատվության բացակայության պայմաններում:
Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ՝ փակուղի»:

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին
2318:30
«Ինչու հայության մի հատվածն Արցախյան առաջին պատերազմը չի համարում հայության հաղթանակ»․ Արգիշտի Կիվիրյան
5317:30
Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանը և նրա երեխաներից երկուսը տուժող են ճանաչվել
6916:12
«Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
9915:42
Արդյո՞ք պաշտոնանկության պատճառն ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն է եղել
10014:54
«Այդպես էլ չենք դառնում հավաքական ամբողջություն»․ Մարգարիտ Եսայան
8314:42
«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
7614:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
20513:36