ՀԿ-ները հայտարարություն են տարածել Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին
![]() 260 Երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ., 21:30 Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2023թ․ դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքում գումարվել է համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգով ավագանու նիստ: Նիստին մասնակցել են ավագանու Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) խմբակցությունը, Ապրելու երկիր խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովը, ներկա է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը 2022թ․ սեպտեմբերին ՔՊ կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածուն էր: Ի պատասխան՝ Արկադի Թամազյանի աջակիցները նիստի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 8-ին հրավիրել են քաղաքացիական խաղաղ հավաք համայնքապետարանի շենքի մոտ՝ անվստահության գործընթացը թույլ չտալու նպատակով: Սա վերջին երկու ամիսների ընթացքում Ալավերդիում արդեն երկրորդ ավագանու նիստն է՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով: 2023թ․ հոկտեմբերին համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստ էր հրավիրել Ապրելու երկիր խմբակցությունը, որին բավարար քվորում չէր ապահովվել: Այս նիստին ներկա էին ԱԵ խմբակցության 12 անդամներից 11-ը և Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող ավագանու մեկ անդամը: Վերջին ամիսներին պարբերաբար շրջանառվում էին տեղեկություններ, որ փորձ է արվում տարբեր ճնշումների միջոցով հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Այս մասին նաև հայտարարել են ԱԵ կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը և ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համատեղ ասուլիսի ընթացքում: Ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ինքնին իրավական, թեև ծայրահեղ միջոց է, սակայն այն չի կարող ընթանալ ճնշումների, շանտաժի, իրավունքների իրացման խոչընդոտման միջոցով: Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու գործողությունների ուսումնասիրությունը և այդ մասին եղած հրապարակային աղբյուրները մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը: Մասնավորապես. Գործադրվել է ճնշում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, որը համաձայն չէր խմբակցության կողմից Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգին, հայտնելով, որ չի տեսնում դրա համար հիմնավոր որևէ պատճառ։ Կան տեղեկություններ նաև այլ անդամների նկատմամբ ճնշումների վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվել են հանդիպել կամ տեղեկություն տրամադրել քաղաքացիական հասարակության անդամներին կամ հրապարակային հանդես գալ այդ մասին։ Օրենքի խախտմամբ ընթացած նիստում համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավար՝ Շնող համայնքի նախկին ղեկավար, Դավիթ Ղումաշյանը։ Մենք ներքոնշյալ կազմակերպություններս. համարում ենք, որ ավագանու անդամների և հետաքրքրված քաղաքացիների մասնակցության խոչընդոտմամբ նիստը ինքնին ապօրինի է և դրա արդյունքում ընդունված որոշումները չեն կարող օրինական համարվել։ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» «Ուղղակի Ժողովրդավարություն» «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»։ |
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7907:06«Թուրքիայի միջուկայնացումը հակադիր է Իսրայելի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և այլոց շահերին». Արա Պողոսյան
17503:06«Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել՝ որպես փակ, չզեկուցվող հարց». Լիլիթ Բլեյան
19702:12«Պրահայում պարտված կողմը վճարեց Ջերմուկի պատերազմը կանգնեցնելու գինը՝ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս». Վահրամ Մարտիրոսյան
18001:42«Այս խաղաղությունից արյան հոտ է գալիս». Թովմաս Առաքելյան
22700:54«Հայրենադավի խոսքերի տողատակերի գիտակցումը չկա». Մենուա Սողոմոնյան
27500:24«Տղերքն արեցին տակները». Սամվել Ասլիկյան
28400:18Ադրբեջանական կողմը հրապարակել է Ստեփանակերտում ենթադրաբար հարձակում փորձած հայի մասնակցությամբ կադրեր
88800:00