«Վազի՛ր ու ետ մի՛ նայիր». Սաակաշվիլին՝ Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և հայկական կոնյակի ներկրումը։ Դե, Կրեմլի ղեկավարության մեջ նրանք, ովքեր սիրում են հայկական կոնյակը, իրենց չեն սահմանափակի (վրացական գինու էմբարգոյից հետո վրացի լրագրողներին Կրեմլի բուֆետում առանց որևէ խնդրի հյուրասիրեցին): Իսկ սովորական ռուսների կարծիքի վրա նրանք թքած ունեն:
Բայց այս արգելքը պետք է բոլոր կարմիր լույսերը վառի Փաշինյանի համար: Պուտինը ոչ թե սկսեց հայկական կոնյակը չսիրել, այլ՝ Փաշինյանին: Իսկ էմբարգոն նրան իշխանությունից քերելու հերթական քայլն է։
Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. Հարգարժան Նիկոլ, վազիր, վազիր ավելի արագ, վազիր առանց ետ նայելու ՀԱՊԿ-ից, Եվրասիական համայնքից, վազիր դեպի Եվրոմիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։ Բայց ամենակարևորը՝ ոտքդ հեռացրու Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Կտրվեք այս խայթոցից՝ գոյատևելու համար:
Համոզված եմ, որ դեռ ուշ չէ: Եվ դադարեցրեք տատանվելն ու ճոճվելը: Ուշացումը նման է մահվան»,- գրել է Սաակաշվիլին:

Մեղրիի քաղաքապետը կալանավորվել է
111:24
Քաղաքապետարանի աշխատակիցը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին
1811:18
«Պետական սահմանը չի կարող «հարմարեցվել» որևէ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին»․ Դավիթ Անանյան
2911:12
«ԱՄՆ չափահաս քաղաքացիները 5 հազարական դոլար կստանան, եթե հաղթեն հանրապետականները»․ Թրամփ (տեսանյութ)
8110:55
«Անգամ Բաքվի բանտից են ահազանգում, մինչդեռ Երևանում մարդիկ «ապրում են» անտեղյակ ու անտարբեր»․ Մարգարիտ Եսայան
3710:48
«Սերժ Սարգսյանին չէր մերժում, իրականում նա մերժեց Արցախը»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
4710:36
«Ազդանշանն է ուղարկել, որ նաև ՀՀ-ի դեմ է հսկայական գործ «կարվում»»․ Տիգրան Աբրահամյան
5110:24
«Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել ՀՀ քաղաքական ուժերի հետ»․ Նժդեհ Իսկանդարյան
5910:12