Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իրանը ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը»․ Քանանի

«Իրանը ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը»․ Քանանի
1050
Երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ., 17:18

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության ամրապնդման գործում: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը փոխադարձ գործողությունների և համագործակցության մասին, ներառյալ երկու կողմերում ձերբակալվածների ազատ արձակումը։ Դա դրական քայլ է։ Կայուն խաղաղությունը պահանջում է տարածաշրջանային խաղացողների միջև վստահության մթնոլորտի ամրապնդում։ Թեհրանը հույս ունի, որ այդ միջոցառումները կհանգեցնեն կողմերի միջև խաղաղության և կայունության»,- ասել է Քանանին։