Պուտինը տեսաուղերձով դիմել է ԱՊՀ երկրների ղեկավարներին
![]() 793 Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ., 14:36 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում հանդիպել ԱՊՀ երկրների առաջնորդների հետ: Այս մասին նա ասել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, որը Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Telegram-ի իր ալիքում: «Կխնդրեի՝ ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների առաջնորդներին, որոնց հետ, հույս ունեմ, հանդիպել դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը»,-ասել է Պուտինը: Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին է փոխանցել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգ ժամանելու հրավերը: Իսկ նոյեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 26-ին: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
