Երևանն անտեսել է հետխորհրդային տարածքում հերթական միջոցառումը. #ВестникКавказа
![]() 889 Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ., 12:48 Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ նիստը՝ առանց Հայաստանի ներկայացուցիչների, գրում է Вестник Кавказа-ն: «Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի հետխորհրդային տարածքում հերթական միջոցառմանը։ Այս անգամ Երևանն անտեսել է ՀԱՊԿ ԽՎ նիստը: Մոսկվա են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները։ Երկուշաբթի նրանք հանդիպել են Վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա չի ժամանել։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսել էր Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովը: Փաշինյանն ու իր շրջապատը բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին՝ անգործության մեջ: Դրանով հանդերձ, ամեն անգամ և՛ Փաշինյանը, և՛ նրա գործընկերները հասկացնում են, որ Հայաստանի դռները բաց են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի առջև: Համոզելով Մոսկվային, որ ՀԱՊԿ-ի անտեսման մեջ չկա «անձնական ոչինչ, պարզապես բիզնես», Հայաստանը շարունակում է դանդաղ, բայց վստահ շարժվել դեպի Արևմուտք: Թե որքան հեռու կգնա Հայաստանը, ցույց կտա ժամանակը»,-ասվում է հոդվածում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
