«Նա չի տիրապետում իր մկաններին». Սելին Դիոնի առողջական վիճակը վատթարացել է

Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը հազվադեպ և ծանր հիվանդության պատճառով «կորցրել է մկանների կառավարումը»։ Այս մասին կանադական 7 Jours հրատարակությանը տված հարցազրույցում ասել է նրա քույրը՝ Քլոդետը։
2022 թվականի դեկտեմբերին Սելին Դիոնը հայտնել էր, որ իր մոտ ախտորոշվել է հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն՝ Մերշ-Վոլտմանի համախտանիշ։ Այդ պատճառով նա ստիպված է եղել չեղարկել իր շրջագայությունը։ Երգչուհին խոստովանել է, որ մկանային սպազմերը ազդում են իր առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա՝ անգամ՝ քայլելու և թույլ չեն տալիս օգտագործել ձայնալարերը:
Քլոդետ Դիոնը պատմել է, որ հիվանդությունը դեռ բուժելի չէ, այս ընթացքում իրավիճակը չի բարելավվել, հակառակը՝ 55-ամյա Սելինի առողջական վիճակն օրեցոր վատանում է։
Արդյո՞ք նա կրկին կկարողանա երգել, կվերսկսի կարիերան և ինչ վիճակում կարող է վերադառնալ բեմ, մնում է հարցականի տակ։ Այժմ, ինչպես նշել է երգչուհու քույրը, Սելին Դիոնն իրականում կորցրել է վերահսկողությունը սեփական մկանների նկատմամբ։
«...Հիմա նա չի տիրապետում իր մկաններին... Ձայնալարերը մկաններ են, սիրտն էլ է մկան։ Քանի որ այս հիվանդությունը հանդիպում է միլիոն մարդուց մեկի մոտ, գիտնականները լայնածավալ հետազոտություններ չեն անցկացրել: Եվ այս հիվանդությունը բուժում չունի»,- ասում է Քլոդետը:
Նրա խոսքով, Սելինն ու իր ողջ ընտանիքը երազում են, որ մի օր նա կարողանա վերադառնալ բեմ։ Նրա երկրպագուների աջակցությունն է օգնում երգչուհուն ապագայի հույսը պահպանել:
Մերշ-Վոլտմանի համախտանիշը չափազանց հազվադեպ նյարդաբանական խանգարում է, որն ազդում է նյարդային համակարգի, մասնավորապես՝ ուղեղի և ողնուղեղի վրա: Հիվանդությունը բնութագրվում է ընդհանուր մկանային կոշտությամբ և ցավոտ սպազմերով, որոնք կարող են սրվել սթրեսի ժամանակ: Նման հիվանդությամբ հիվանդի համար դժվարանում է շարժվելն ու նույնիսկ ուտելը:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
242128.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
95724.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
98623.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
97823.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
114320.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
115819.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
270919.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
109719.10.2026, 11:48