Զելենսկին հերքել է ենթադրությունները, որ Ուկրաինան կարող է պարտվել. #BBC
![]() 926 Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ., 12:00 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարեվերջյան ամփոփիչ ասուլիս է տվել: BBC-ն ներկայացրել է ասուլիսի ժամանակ Զելենսկու գլխավոր հայտարարությունները: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին չի հաջողվել պատերազմում «որևէ հաղթանակի» հասնել և հերքել է այն ենթադրությունները, որ Ուկրաինան կարող է պարտվել: Զելենսկին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը մոտ ապագայում կկարողանա Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել: «Պատերազմ, հաղթանակ, լճացում՝ կախված է բազմաթիվ որոշումներից, շատ ուղղություններից, բայց մեծամասամբ՝ մեզնից: Եթե մենք չկորցնենք մեր տոկունությունը, ավելի շուտ կավարտենք պատերազմը»,- ասել է Զելենսկին: Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականներն իրեն խնդրել են մոբիլիզացնել 450-500 հազար մարդու, բայց նա առաջարկել է նրանց լրամշակել ծրագիրը: Նախագահը դժկամությամբ է մեկնաբանել իրավիճակը ռազմաճակատում և ռազմական հրամանատարության հետ հարաբերությունները. մի քանի անգամ խուսափել է ուղիղ պատասխանից, թե արդյո՞ք մտադիր է աշխատանքից ազատել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնուն: Արդյունքում Զելենսկին նրան անվանել է իր թիմի անդամ և ընդգծել, որ նրանից ակնկալում է կոնկրետ արդյունքներ և աշխատանք՝ ի շահ Ուկրաինայի: Ասուլիսի ընթացքում Զելենսկուն հարցրել են՝ արդյոք Ուկրաինան կարո՞ղ է փոխել իր ռազմավարությունը՝ հակահարձակման անհաջող արդյունքներից հետո. «Ռազմավարությունը չի կարելի փոխել մեր Սահմանադրությամբ, դա մեր տարածքն է»,- ասել է նա: Ռազմական ղեկավարության փոփոխության մասին հարցին Զելենսկին չի պատասխանել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
