ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու որոշմանը
![]() 900 Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 14:06 ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։ «Ցավում ենք, որ հանրապետական կարգավորողի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ Նկատեցինք նաև, որ մեր բարեկամ Հայաստանում ռուսական լրատվամիջոցների մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու որոշումը կայացվել է այս տարվա դեկտեմբերի 14-ից ընդամենը մեկ շաբաթ անց, երբ Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով կառուցողական խորհրդակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են սերտ համագործակցել ծագած բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար։ Այս քայլը չի կարող զիջում չթվալ նրանց համար, ովքեր գնալով ավելի են հանդես գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքով դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- ասվում է հաղորդագրությունում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
