Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պուտինն ու Փաշինյանը տետ-ա-տետ հանդիպում կանցկացնեն». Պեսկով

«Պուտինն ու Փաշինյանը տետ-ա-տետ հանդիպում կանցկացնեն». Պեսկով
766
Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ., 16:48

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան տետ-ա-տետ հանդիպում անցկացնել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության առաջնորդների մասնակցությամբ միջոցառումների շրջանակում: Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դա երկխոսության հիանալի հնարավորություն է»,- նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: