«Սաակաշվիլու վիճակը բարելավվել է». բժիշկներ
![]() 761 Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ., 18:30 2022 թվականի մայիսից Թբիլիսիի մասնավոր «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ընդհանուր վիճակը բարելավվել է: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխայիձեն: «Սաակաշվիլու ընդհանուր վիճակը բարելավվել է: Սակայն լաբորատոր հետազոտությունների արդյունքներին պետք է ուշադիր լինել: Նրա ճնշումը պարբերաբար բարձրանում է: Այս փուլում մենք կարծում ենք, որ հիվանդը բավարարում է բոլոր այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են հիվանդանոցում բուժումը շարունակելու համար»,- ասել է Չխայիձեն: Վրաստանի ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցությունն ավելի վաղ արդարադատության նախարարությանը կոչ է արել նախկին նախագահին բանտ տեղափոխել: Կուսակցությունում նշել են, որ Սաակաշվիլին լավ տեսք ունի, առցանց միանում է իր դատավարություններին և զբաղվում քաղաքական քարոզչությամբ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
