«Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ միությունը փոխարինել Արևմուտքի մշուշոտ խոստումներով». Լավրով
![]() 726 Հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ., 09:54 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ միությունը փոխարինել Արևմուտքի մշուշոտ խոստումներով: Այս մասին նա ասել է ТАСС-ին տված հարցազրույցում: «Ցավոք, պաշտոնական Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը: Մոսկվայի հետ դաշնակցային կապն անգամ փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ միայն մշուշոտ խոստումներով: Ռազմավարական շրջադարձի ուղեգիծն արդարացնելու համար հանրապետության բոլոր դժբախտություններում, ներառյալ Ղարաբաղի կորուստը, փորձում են մեղադրել Ռուսաստանին: Մենք բազմիցս խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին, հիմա իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը: Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում: Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկաս: Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ բարձր մակարդակով կատարել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
