Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Կիմ Չեն Ընը բացառել է Հարավային Կորեայի հետ վերամիավորումը

Կիմ Չեն Ընը բացառել է Հարավային Կորեայի հետ վերամիավորումը
1050
Երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ., 07:18

Կորեական թերակղզում ներկայումս պահպանվում է մշտական ճգնաժամային իրավիճակ, այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Հետադարձ հայացք նետելով երկարամյա միջկորեական հարաբերություններին՝ մեր կուսակցությունը գալիս է ընդհանուր եզրակացության, որ Կորեայի Հանրապետության հետ վերամիավորմանը հնարավոր չէ հասնել ցանկացած պահի»,- ասել է նա։
Կիմ Չեն Ընի խոսքով՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերություններն այլևս «եղբայրասպան» չեն, Կորեական թերակղզում գոյակցում են պատերազմի մեջ գտնվող «երկու առավել թշնամական պետություններ»։ Նա պնդում է, որ հակամարտություն կարող են հրահրել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի «թշնամական գործողությունները»։