Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ռուսաստանը պատասխան կտա»․ Զելենսկի

«Ռուսաստանը պատասխան կտա»․ Զելենսկի
931
Երեքշաբթի, 02 հունվարի, 2024 թ., 16:24

Ռուսաստանը պատասխան կտա յուրաքանչյուր ուկրաինացու կյանքի համար, որը խլել է հունվարի 2-ի հրետակոծության ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հավելել է, որ հակաօդային պաշտպանության յուրաքանչյուր համակարգ՝ Patriot, IRIS-T, NASAMS, արդեն առնվազն հարյուրավոր կյանքեր են փրկել։
«Իսկ յուրաքանչյուր խլված կյանքի համար Ռուսաստանը պատասխան է տալու։ 24-ի հունվարի 2՝ կրկին հարված ռուս դահիճների կողմից։ Առնվազն 70 հրթիռ է խոցվել։ Դրանցից գրեթե 60-ը՝ Կիևի շրջանում։ Կոշտ հարվածներ են եղել նաև Խարկովի ուղղությամբ»,- ասել է նա։