«Աշխարհում ոչ մի խնդիր չի կարելի լուծել առանց Ռուսաստանի». Տոկաև
![]() 901 Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 10:06 Ռուսաստանում մարտին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային մեծ նշանակություն կունենան, քանի որ ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել առանց Մոսկվայի մասնակցության: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Egemen Qazaqstan («Ինքնիշխան Ղազախստան») թերթին տված հարցազրույցում: «Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնությունը բացառիկ կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն առաջնորդն է, որն իր խոսքով և գործողություններով, ըստ էության, ձևավորում է գլոբալ օրակարգ: Ընտրությունների առումով այս տարին խորհրդանշական է լինելու շատ պետությունների համար: Բացի Ռուսաստանից, ընտրարշավներ կանցկացվեն ԱՄՆ-ում, Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և այլ երկրներում, կկայանան նաև Եվրոխորհրդարանի ընտրություններ: Սակայն Ռուսաստանի նախագահական ընտրությունները Ղազախստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասել է Տոկաևը: |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
