Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Պուտինը չի պատրաստվում սենսացիոն հայտարարություն անել». Պեսկով

«Պուտինը չի պատրաստվում սենսացիոն հայտարարություն անել». Պեսկով
948
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 13:30

Թելեգրամյան ալիքների հրապարակումները, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին աղմկահարույց հայտարարություն է անելու, կեղծ են։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ ավելի վաղ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Մարատ Բաշիրովը թելեգրամյան իր ալիքում գրել էր, թե Վլադիմիր Պուտինը մոտ օրերս կարող է սենսացիոն հայտարարություն անել համաշխարհային անվտանգության հարցերի վերաբերյալ։