Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Պետք է պատասխանենք Ուկրաինայի դեմ վերջին հարձակմանն այն լեզվով, որը Պուտինը հասկանում է». Սիկորսկի

«Պետք է պատասխանենք Ուկրաինայի դեմ վերջին հարձակմանն այն լեզվով, որը Պուտինը հասկանում է». Սիկորսկի
950
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 16:30

Աշխարհը պետք է խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ և հեռահար հրթիռներ տրամադրի Ուկրաինային՝ հունվարի 2-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակումից հետո: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:

«Մենք պետք է պատասխանենք Ուկրաինայի դեմ վերջին հարձակմանը այն լեզվով, որը Պուտինը հասկանում է: Մենք պետք է ուժեղացնենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իսկ Կիևին տրամադրենք հեռահար հրթիռներ»,- գրել է նա: