Հայ-ադրբեջանական բանակցություններն ու ևս 9 բանակցություն, որոնք կփոխեն աշխարհը 2024թ. #Forbes

Forbes ամսագիրը նշել է 10 բանակցություններ, որոնք կփոխեն աշխարհը 2024 թվականին:
«Համաշխարհային տնտեսությունն անորոշության մեջ է COVID համավարակի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտության և այլ գործոնների պատճառով»,- գրում է ամսագիրը:
Ըստ ամսագրի՝ այդ 10 բանակցություններն են՝
1. Amazon առցանց խանութ և CRM համակարգի մշակող Salesforce. տարվա հավանական առևտրային գործարքը: Այս երկու ընկերությունները բանակցություններ են վարում հնարավոր միավորման շուրջ:
2. G20-ի բանակցություններ. Մեծ քսանյակի բանակցությունները, որոնք ներառում են աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունները, ուղիղ հետևանքներ կունենան համաշխարհային ֆինանսական կայունության, պարենային անվտանգության և թվայնացման համար:
3. Զենքի վերահսկում: ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են նոր մրցավազքի մեջ մտնել: Առաջացած խնդիրները պայմանավորված են աշխարհաքաղաքական լարվածությամբ, տեխնոլոգիաների արագ զարգացմամբ և միջուկային զենքի տարածման պատճառով տագնապի բարձրացմամբ:
4. Ավելի արդյունավետ Առևտրի համաշխարհային կազմակերպության բանակցություններ: Աշխարհում լարվածությունը և պրոտեկցիոնիզմը խոչընդոտում են առևտրի ազատականացման համաձայնագրերի ձեռքբերմանը։
5. Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիք. Հյուսիսային Կորեան, ըստ հեղինակի, սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար միջուկային զենքի և հրթիռային փորձարկումների միջոցով:
6. Արհեստական բանականություն. այն ներկայացնում է առաջընթացն արագացնելու ներուժ, բայց նաև ռիսկեր է պարունակում, հատկապես ռազմական ոլորտում:
7. ԱՄՆ-ի և Իրանի միջուկային համաձայնագիր. այն սպառնալիքի տակ է գտնվում 2024 թվականին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ձգտում է վերակենդանացնել գործարքը:
8. Բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Երևանն ու Բաքուն չեն հրաժարվում խաղաղության հասնելու փորձերից՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ վաղեմի հակամարտության հետ: 2022 թվականին լարվածությունն աճել է Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման պատճառով: Որպես միջնորդ հանդես գալու ԵՄ-ի և ԱՄՆ-ի փորձերը մերժվել են Ադրբեջանի կողմից: Բանակցությունների առանցքային խնդիրները ներառում են սահմանային վեճերը, ընդ որում, Հայաստանը կողմ է խորհրդային քարտեզների կիրառմամբ սահմանի անցկացմանը, ինչին դեմ է Ադրբեջանը: Բանակցությունները վերաբերում են նաև զանգվածային արտագաղթի հետևանքներին, երբ ավելի քան 100 000 մարդ լքեց ԼՂ-ը: Չնայած բարի կամքի ժեստերին, ինչպիսիք են գերիների փոխանակումը և 2023 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում առաջնորդների երկկողմ հանդիպումը, որը ճանապարհ հարթեց համաձայնագրի համար, խաղաղության համաձայնագրի մշակման դժվարությունը շարունակվում է: Բանակցային գործընթացը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչում որպես Ադրբեջանի տարածք, ինչն էլ ավելի է բարդանում ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի աշխարհաքաղաքական շահերով: Համաձայնագրի նախագծի սկզբունքները կենտրոնացած են փոխադարձ հարգանքի, տարածքային պահանջներից հրաժարվելու, միջազգային իրավունքի նորմերի պահպանման և հաղորդակցության ուղիների բացման վրա:
9. Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտություն. համաշխարհային առաջնորդները փորձում են խաղաղության ճանապարհ գտնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև, սակայն խնդիրները, ներառյալ Երուսաղեմի կարգավիճակը և Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի առկայությունը, շարունակում են մնալ:
10. Ուկրաինական հակամարտություն. Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններն ազդում են համաշխարհային տնտեսության վրա: Մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ և Կիևին օգնում են ռազմական-հումանիտար միջոցներով։ Երկու երկրների միջև բանակցություններն սկսվել են 2022 թվականի փետրվարին՝ հատուկ գործողության մեկնարկից առաջ։ Քննարկվել են Ղրիմի կարգավիճակի, Դոնբասի և անվտանգության երաշխիքների հարցերը:

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
9403:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
135Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
224Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
152Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
150Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
118Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
299Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
113Երեկ, 17:06