Ռոգոզինը կոչ է արել «միջանցք կտրել» Լիտվայի միջով

ՌԴ Դաշնային խորհրդի՝ պաշտպանության կոմիտեի անդամ Դմիտրի Ռոգոզինը կոչ է արել «միջանցք կտրել» դեպի Կալինինգրադի մարզ (Ռուսաստանից մարզը բաժանված է Բելառուսի և Լիտվայի տարածքներով):
«Ժամանակն է միջանցք կտրել դեպի Կալինինգրադի մարզ: Ռուսաստանից Ռուսաստան մեր քաղաքացիների ուղևորությունների համար վիզաներն ու օտարերկրյա իշխանությունների այլ թույլտվություններն անհանդուրժելի են»,- գրել է նա թելեգրամի իր ալիքում՝ մեկնաբանելով Լիտվայի իշխանությունների՝ երկրում ռուսալեզու դպրոցները փակելու առաջարկը:
Ավելի վաղ Լիտվայի կրթության, գիտության և սպորտի նախարար Գինտաուտաս Յակշտասը հայտնել էր, որ ռուսական դպրոցները փակելու օրինական ուղիներ է փնտրում:
«Մենք այժմ գնահատում և թիմի հետ քննարկում ենք, թե արդյոք կան ռուսալեզու ազգային փոքրամասնության դպրոցներից աստիճանաբար հրաժարվելու հնարավոր ուղիներ։ Մենք գնահատում ենք իրավական հիմքը»,- ասել էր նա:

«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
2803:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
6502:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
7201:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
12800:31
«Ռուսաստանը չի լքի Ուկրաինայում դժվարության մեջ գտնվող ռուսներին և ռուսախոսներին». Լավրով
13900:13
«Բաքվին պետք է, որ հայ ժողովուրդը Սահմանադրության հանրաքվեով կամավոր հրաժարվի իր Անկախության հռչակագրից»․ Գևորգ Գևորգյան
8400:06
«Ինչքան էլ փորձեք թաքցնել, ՀՀ-ում նոր սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջն է»․ Ոսկան Սարգսյան
83Երեկ, 23:48
Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալն իրարանցում է հրահրել
93Երեկ, 23:30