Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք նախարարի հայտարարությանը
![]() 817 Երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ., 14:24 Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու հայտարարությանը: «Ես չգիտեմ՝ ճշգրիտ է արդյոք հայտարարությունը, բայց մենք ունենք հստակ դիրքորոշում տարածաշրջանում, հատկապես Կովկասում իրավիճակի, տարածաշրջանում խաղաղության և կայունության, միջանցքների և տարանցիկ անցումների վերաբերյալ։ Մենք կողմ ենք տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը՝ հանուն խաղաղության և կայունության: Մշտապես նշել ենք, որ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը չի կարող արդարացում լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման համար»,- ասել է Քանանին: Հիշեցնենք, որ երեկ Ուրալօղլուն հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» ամբողջությամբ կարող է կյանքի կոչվել մինչև 2028 թվականը: |

«Հաղթանակի տոնը խափանելու փորձեր չեն եղել»․ Պեսկով
24016:04
«Արցախը դու ես հանձնել և վերջ»․ Էդուարդ Շարմազանով
12615:24
«Նիկոլ Փաշինյանն արժեզրկեց հայոց Եռատոնը»․ Արթուր Խաչատրյան
8515:06
«Ռուսական կողմին էլ հարցեր ունենք»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
11812:30
Պուտինը հանդես է եկել ելույթով (տեսանյութ)
22812:04
«Մենք չենք կարող հետևել՝ ով ինչ հայտարարություն է անում»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
16111:12
Հաղթանակի շքերթ՝ Կարմիր հրապարակում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
31911:10
«Մայրենի լեզու. դաս առաջին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
22910:54
