Ի՞նչ տհաճ անակնկալներ են սպասվում 2024-ին. #BBC
![]() 914 Երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ., 17:48 Մեկնարկել է 2024 թվականը, սակայն այս տարվա կանխատեսումները սովորականից ավելի մռայլ են, գրում է BBC-ն: «Քչերն են հավատում, որ գալիք տարին թեթևություն կբերի 2023 թվականից հետո, որը ստվերվել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմներով, ամբողջ աշխարհում զարգացման արգելակմամբ և դիտարկումների ողջ պատմության ընթացքում մոլորակի վրա ռեկորդային բարձր ջերմաստիճանով: Ընդհակառակը, փորձագետները և լրատվամիջոցների մեծ մասը գրում են, որ այս տարին ավելի վատը կլինի: Երկրի վրա երջանկության հիմնական սպառնալիքները Խոսքն ընտրությունների մասին է՝ իշխանափոխություն ԱՄՆ-ում և ԵՄ-ում, որը հղի է Ուկրաինային օգնության կրճատմամբ: Աշխարհում կայունության և բարեկեցության աճի այլ հնարավոր խնդիրների թվում փորձագետները նշում են տնտեսական ճգնաժամի խորացումը: Եվրոպայում պատերազմը, որը Վլադիմիր Պուտինը սանձազերծեց Ուկրաինայի դեմ, հեռու է ավարտից, ինչպես նաև Իսրայելի հակամարտությունը ՀԱՄԱՍ-ի և Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող այլ խմբավորումների դեմ: Պատերազմներ Վերջին տասնամյակում աշխարհը սկսել է ակտիվ պատերազմել 1990-ականների և 2000-ականների սկզբի հարաբերական հանգստությունից հետո, նշում են International Crisis Group-ի հետազոտողները: Ռուսական ներխուժումն Ուկրաինա և ԱՄՆ-ի պատերազմներն Իրաքում և Աֆղանստանում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային առաջնորդների մոտ առաջացրել են հակամարտությունների ուժային լուծման և ձգձգվող պատերազմի ախորժակ: «Ռիսկը, որ առաջնորդները երկրի ներսում այլախոհության ճնշումից կամ միջնորդավորված միջամտությունից կանցնեն հարևան երկրներ փաստացի ներխուժմանը, 2024 թվականին ավելի բարձր է թվում, քան երբևէ»,- գրում են փորձագետները: Գլխավոր սարսափը մոլորակի երկու խոշորագույն տերությունների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի բախումն է։ Առիթը կարող է հայտնվել արդեն հունվարին, երբ Թայվանում ընտրություններ անցկացվեն: ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը նույնպես վերջ չունի։ Բացի այդ, այն սպառնում է վերաճել Մերձավոր Արևելքում տարածաշրջանային հակամարտության: Շարունակվում են այլ զինված հակամարտություններ՝ Սուդանում, Եմենում, Մյանմարում, Սոմալիում, Սիրիայում, Նիգերիայում։ Փորձագետները վախենում են, որ 2024-ին դրանց թիվը կավելանա: Պայթյունավտանգ իրավիճակների շարքում է հայ-ադրբեջանական դիմակայությունը: Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակից հետո Բաքուն կարող է փորձել զարգացնել հաջողությունը և ոտնձգություն կատարել Ադրբեջանի հիմնական մասը նրա էքսկլավից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բաժանող հայկական հողերի վրա: Նմանատիպ մտահոգություններ կան նաև՝ կապված Եթովպիայի հետ: Այնտեղ ներքին թշնամիների նկատմամբ տարած հաղթանակով ներշնչված նախագահ Աբի Ահմեդը կրկին խոսում է դեպի ծով դուրս գալու իրավունքի մասին: Ընտրություններ Նոյեմբերին ԱՄՆ-ն նախագահ է ընտրում, իսկ 450 միլիոնանոց Եվրոմիությունում հունիսյան քվեարկության արդյունքում կփոխվեն Եվրոխորհրդարանի և ԵՄ-ի ղեկավարությունը: Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում Սպիտակ տանը կրկին կհայտնվի մի քաղաքական գործիչ, որը չի ընդունում նախորդ ընտրություններում պարտությունը, խոստանում է վրեժ լուծել ներքին քաղաքական թշնամիներից և ներում շնորհել Քափիթոլիումը գրոհած իր կողմնակիցներին: Իսկ Եվրոպայում վերելք են ապրում աջակողմյան պոպուլիստները»,- գրում է պարբերականը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
