«Պուտինը չի ցանկանում ոչ սառեցված հակամարտություն, ոչ էլ խաղաղություն». Կիև
![]() 830 Երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ., 21:54 Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի ցանկանում սառեցված հակամարտություն կամ խաղաղություն»։ «Նրանք, ովքեր առաջարկում են սառեցված հակամարտություն, պնդում են, որ գործում են Ուկրաինայի և աշխարհի լավագույն շահերից ելնելով, բայց իրականում նրանք օգնում են Պուտինին»,- ասել է նախարարը։ Կուլեբան նշել է, որ 2014-2022 թվականներին Ուկրաինան բանակցությունների գրեթե 200 փուլ է անցկացրել Ռուսաստանի հետ, երբ հակամարտությունը դե ֆակտո սառեցված էր. «Մենք փորձեցինք։ Մենք հաստատեցինք և 20 անգամ հայտարարեցինք հաշտության մասին, բայց անվերջ բանակցություններն ավարտվեցին Պուտինի լայնամասշտաբ ներխուժմամբ»։ Նա կարծում է, որ Ուկրաինան պետք է հաղթի, իսկ Ռուսաստանը՝ պարտվի, ինչը նշանակում է, որ «ողջ քաղաքական մտածողությունը» պետք է ուղղված լինի այդ նպատակին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
