Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Էրդողանի և Պուտինի հանդիպումն օրակարգում է»․ Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Էրդողանի և Պուտինի հանդիպումն օրակարգում է»․ Թուրքիայի նախագահի աշխատակազմ
675
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 09:54

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մշակվում է, մանրամասները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով, սակայն ամսաթվի և վայրի վերաբերյալ հստակություն դեռևս չկա, այս մասին РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է տարեսկզբին հանդիպել Էրդողանի հետ, մինչ այդ առաջնորդները չէին կարողացել հանդիպել՝ Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով: Էրդողանը ևս հայտարարել է, որ կհանդիպի Պուտինի հետ և կքննարկի հացահատկի գործարքի վերսկսումը: