Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Էկվադորի բանակը ռազմատեխնիկա է մտցրել մայրաքաղաք

Էկվադորի բանակը ռազմատեխնիկա է մտցրել մայրաքաղաք
908
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 13:36

Էկվադորի բանակը զինտեխնիկա է մտցրել մայրաքաղաք, հաղորդում է Ecuavisa-ն: «Նպատակն է, որ տեխնիկան գտնվի ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում»,- հայտնել է հեռուստաալիքը:

Զինվորականներին հրահանգվել է իրականացնել անօրինական զինված խմբավորումների չեզոքացման գործողություններ։ Երկրի նախագահ Դանիել Նոբոան կարգադրել է ուժեղացնել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների պաշտպանությունը:

Վերջին տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան:

Հիշեցնենք՝ Էկվադորում մաֆիայի երկու պարագլխի փախուստը բանտից, խռովությունների ու բախումների ալիք է առաջացրել: Նախագահ Դանիել Նոբոան պարետային ժամ է հայտարարել մաֆիոզների փախուստից հետո, ինչպես նաև կարգադրել չեզոքացնել 22 հանցավոր խմբավորումների: