ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Հունաստանին
![]() 875 Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 15:30 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հունվարի 6-ին Հունաստան կատարած այցի ժամանակ, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսից պահանջել է զենքի նոր խմբաքանակներ մատակարարել Ուկրաինային, հաղորդում են հունական Olympia և Newsbreak պարբերականները: Միցոտակիսը Բլինքենին ընդունել է Կրետեի Խանիա քաղաքում գտնվող իր տանը, ուր Բլինքենը ժամանել է Ստամբուլից՝ Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումներից հետո: Բանակցությունների օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Հունաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցությունը: Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը բանակցությունների արդյունքներով հայտնել է, որ Կիրիակոս Միցոտակիսը և Էնթոնի Բլինքենը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որը Հունաստանն ի սկզբանե ցուցաբերել է Ուկրաինային: Միևնույն ժամանակ, տեղական ԶԼՄ-ների տվյալներով, Բլինքենը Միցոտակիսից պահանջել է ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային: «Նա նույնիսկ վերջնագիր է ներկայացրել. մի քանի օրվա ընթացքում վարչապետը պետք է վերջնական պատասխան տա»,- գրում է Olympia-ն: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12203:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
188Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
251Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
307Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
235Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
316Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
360Երեկ, 16:09
