Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ռուսաստանին ճնշում են բոլոր կողմերից». Պուտին

«Ռուսաստանին ճնշում են բոլոր կողմերից». Պուտին
818
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 10:06

Ռուսաստանին ճնշում են բոլոր կողմերից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Խաբարովսկում գործարարների հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանին խեղդում և ճնշում են բոլոր կողմերից, բայց մենք տնտեսության ծավալով, ընդհանուր առմամբ, առաջինն ենք Եվրոպայում։ Մենք առաջ անցանք Գերմանիայից և զբաղեցրինք 5-րդ տեղը աշխարհում՝ Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Ռուսաստան: Բայց բնակչության մեկ շնչի հաշվով մենք դեռ պետք է ջանքեր գործադրենք: Տարվա արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կլինի ավելի քան 4 տոկոս»,- «Ռոսիա 24»-ը մեջբերում է Պուտինի խոսքը: