Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Եմենի վրա ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարձակումը երկրի ինքնիշխանության խախտում է». Նասեր Քանանի

«Եմենի վրա ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարձակումը երկրի ինքնիշխանության խախտում է». Նասեր Քանանի
782
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 10:30

Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարձակումը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է РБК-ն: «Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները կամայականության ակտ են, Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի, նորմատիվ ակտերի խախտում: Նման հարձակումները կուժեղացնեն տարածաշրջանում անկայունությունը: Համաշխարհային հանրությանը կոչ եմ անում կանխել պատերազմը»,- ասել է Քանանին: