Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Օսթինը հիվանդանոցից հրամայել է հարվածել Եմենին. #CNN

Օսթինը հիվանդանոցից հրամայել է հարվածել Եմենին. #CNN
783
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 11:48

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, որը հոսպիտալացվել էր հունվարի 1-ին, հիվանդանոցից վերահսկել է Եմենի վրա հարձակումը, գրում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը:

Հեռուստաալիքի զրուցակիցը ճշտել է, որ Օսթինը հեռակա կարգով վերահսկել է հութիների օբյեկտների ուղղությամբ հարվածները՝ «կապի պաշտպանված միջոցների ամբողջական հավաքածուի» միջոցով:
Պաշտոնյայի խոսքով՝ Օսթինն անմիջապես հիվանդանոցից ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը հրամայել է հարվածներ հասցնել, իսկ մինչ այդ այդ թեմայով երկու անգամ զրուցել է նախագահ Ջո Բայդենի հետ: