«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ Նիկոլ Փաշինյանը». Լավրով
![]() 1119 Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 16:36 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա նշել է, որ եռակողմ պայմանավորվածությունների ստորագրումից և դրանց իրականացման մեկնարկից հետո ԵՄ-ը և ԱՄՆ-ը սկսել են ակտիվորեն միջամտել գործընթացին: «Փաստաթղթերում, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերին և դրան հաջորդած փաստաթղթերում, Ղարաբաղի տարածքը բնութագրվել է որպես ռուսական խաղաղապահ զորակազմի գոտի, և երեք երկրների ղեկավարների միջև եղել է ըմբռնում, որ կարգավիճակի թեմայով դեռ պետք է շարունակվեն բանակցությունները, որպեսզի վերջնականապես համաձայնեցվի այդ հարցը։ Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ 2022 թվականի աշնանը Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական քաղաքական հանրության համաժողով էր անցկացնում, և հանդիպմանը հավանություն տվեցին այն փաստաթղթին, որում ասվում էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրին համապատասխան: Իսկ դա նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես ինքնավար մարզ ադրբեջանական ԽՍՀ շրջանակներում: Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն պատրաստվում է, և երբ այդ մասին հայտարարվեց, մենք հետևություն արեցինք, որը հաղորդեցինք Բաքվում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակ է, փակ է անձամբ Հայաստանի վարչապետի կողմից»,- ասել է Լավրովը: |

«Հաղթանակի տոնը խափանելու փորձեր չեն եղել»․ Պեսկով
21316:04
«Արցախը դու ես հանձնել և վերջ»․ Էդուարդ Շարմազանով
12215:24
«Նիկոլ Փաշինյանն արժեզրկեց հայոց Եռատոնը»․ Արթուր Խաչատրյան
8115:06
«Ռուսական կողմին էլ հարցեր ունենք»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
11212:30
Պուտինը հանդես է եկել ելույթով (տեսանյութ)
22012:04
«Մենք չենք կարող հետևել՝ ով ինչ հայտարարություն է անում»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
15911:12
Հաղթանակի շքերթ՝ Կարմիր հրապարակում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
31111:10
«Մայրենի լեզու. դաս առաջին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
22610:54
