Պուտինը ներկայացրել է իր եկամուտների հայտարարագիրը

ՌԴ գործող նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը 2017-2022 թվականներին վաստակել է ավելի քան 67,5 մլն ռուբլի: Այս մասին ասվում է ՌԴ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալներում:
Եկամուտների աղբյուրների թվում նախագահի հայտարարագրում նշված են՝ աշխատավարձը, բանկերում ավանդներից և արժեթղթերից ստացված եկամուտը, զինվորական կենսաթոշակը և գույքի վաճառքը: Պուտինի սեփականության թվում են՝ մեկ բնակարան (77 քմ) և ավտոտնակ (18 քմ) Սանկտ Պետերբուրգում, երեք մեքենա՝ 1960 թվականի արտադրության ГАЗ М21, 1965 թվականի արտադրության ГАЗ М21, 2009 թվականի արտադրության «Нива», ինչպես նաև 1987 թվականի արտադրության «Скиф» մոդելի ավտոկցիչ:
Նա նաև բանկերում ունի 10 հաշիվ՝ ընդհանուր 54 416 604,52 ռուբլի: Բացի այդ, Պուտինը հայտարարագրում նշել է «Բանկ «Սանկտ Պետերբուրգ»» ՓԲԸ-ի 230 բաժնետոմս: «Գույքային բնույթի պարտավորություններ» սյունակում նա ունի՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող բնակարան (153,7 քմ, անժամկետ օգտագործում) և մեքենայի կայանատեղի (18 քմ, անժամկետ օգտագործում):
ՌԴ Դաշնային խորհուրդը ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պուտինը հունվարի 29-ին ԿԸՀ-ի կողմից գրանցվել է որպես նախագահի թեկնածու:

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
4401:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
5000:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
8500:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5000:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
10200:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
5400:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
51Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
60Երեկ, 23:48