ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին` Արթուր Վանեցյանի եղբորը` Կարեն Վանեցյանին արտահանձնելու միջնորդությամբ

Հայաստանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Ռուսաստան՝ երկրի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբորը՝ գործարար Կարեն Վանեցյանին արտահանձնելու համար:
«Կարեն Վանեցյանին արտահանձնելու վերաբերյալ հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Exoil Group հոլդինգի սեփականատեր, «Օլեյնա» ձեթի արտադրող ընկերության սեփականատեր Կարեն Վանեցյանը Հայաստանի և Շվեյցարիայի քաղաքացի է:
Հայաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել «փողերի լվացում» հոդվածով: Քննության տվյալներով՝ 2018 թվականին նա ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսը, որոնք, փաստորեն, պատկանել են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Բաժնետոմսերի այս մասը գրանցվել է «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունում։ Նշվում է, որ բաժնետոմսերը Վանեցյանի կողմից ձեռք են բերվել փողերի ապօրինի ծագումը թաքցնելու նպատակով:
Հունվարի 30-ին Կարեն Վանեցյանը ձերբակալվել էր Մոսկվայում, ավելի ուշ ազատ էր արձակվել:
Նրա փաստաբանական թիմը հայտնել է, որ Վանեցյանին վերագրվում են գործողություններ, որոնց հետ նա որևէ առնչություն չունի՝ ո´չ տեսական, ո´չ գործնական իմաստով: Փաստաբանները հայտարարել են, որ Վանեցյանին հեռակա կարգով կալանավորելու որոշումը Հայաստանում կայացվել է բազմաթիվ դատավարական խախտումներով, բողոքարկվել է Վճռաբեկ դատարանում, ոստի օրինական ուժի մեջ չի մտել:

«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
610:04
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
5109:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
5109:19
«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
292Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
234Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
226Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
183Երեկ, 00:36