«Փոփոխությունների լավագույն ճանապարհն իշխանության բուրգի ներքին ճեղքերը բացահայտելն է»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրի ու պետության գոյութենական այս խաչմերուկում մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ առաջնորդության ավանդական կրողները լիովին հրաժարվում են իրենց դերերից և պարտականություններից՝ նախընտրելով պահպանել ստատուս քվոն՝ հանուն կարճաժամկետ հարմարավետության: Նման պահվածքն, իհարկե, շփոթության ու հիասթափության զգացում է առաջացնում հասարակության մեջ։
Ահա այստեղ է, որ քաղաքական փակուղու առջև կանքնած հանրության «մտածող փոքրամասնությունը» չի դադարում վերլուծել և իմաստավորել իրականությունը, տեսնում և ցույց է տալիս հիմնախնդիրները, բացատրում է փոփոխության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը: Այս փոքրամասնությունը հակված է սուր անհարմարության զգացում ունենալ ներկայիս քաղաքական մթնոլորտի նկատմամբ և հավակնում է դառնալ առաջադեմ փոփոխությունների նախաձեռնողը:
Տեսնելով ավանդական ու ռեսուրսակիր առաջնորդության անգործությունը՝ մտածող փոքրամասնությունը սկսում է լրջորեն խորհել գործող քաղաքական իշխանության ներսում տեղի ունեցող խմորումներից կայծ ստանալու հնարավորության մասին։ Նրանք գտնում են, որ փոփոխությունների լավագույն ճանապարհը իշխանության բուրգի ներքին ճեղքերի բացահայտելն ու դրանց խորացմանը նպաստելն է։ Սա նման է ներսից հեղափոխության տեսությանը, որտեղ համակարգային քաղաքական փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե արտաքին ճնշումների, այլ ներքին հակասությունների, տարաձայնությունների ու պայքարների պատճառով, որոնք գնալով դառնում են չափազանց մեծ՝ անտեսվելու համար»։

«Մութ ուժերը, Նիկոլ Փաշինյանին մեզ մոտ իշխանության կարգելով, փորձարարություն են անում». Դավիթ Մշեցի
1017:12
«Որևէ տեղեկություն չունեմ՝ քաղաքապետարանում քննարկում եղե՞լ է, թե՞ ընդհանրապես ոչինչ չի արվել»․ Արտակ Հովհաննիսյան
4316:42
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
4116:30
«Անի Ավետիսյանի ամբողջ բժշկական ծախսերը հոգում է պետությունը». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
5215:12
«Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանի մի մասը՝ զուտ բիզնեսը փակելու նկատառումով»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
8214:48
«Եկեղեցու գործերը քննող ՔՊ֊ական վեց հոգանոց հանձնաժողովի անդամներին բազմաթիվ փորձություններ են սպասվում». Հայկ Դեմոյան
8212:42
«ՀՀ-ն առաջիկա տասնամյակում չի կարող ԵՄ-ի մաս կազմել». Թաթուլ Հակոբյան
8012:12
«Երկրի ներսում ժողովուրդը գիտի ձեր իրական պատկերը, ժամանակն է պատռել ձեր դիմակը նաև աշխարհի համար»․ Նարե Սիմոնյան (տեսանյութ)
9411:48